Պավլիկ Ղալեչյան. Նարեկ Մելքոնյանի հարվածից հետո մրցակիցը քթի կոտրվածք ստացավ

Պավլիկ Ղալեչյան. Նարեկ Մելքոնյանի հարվածից հետո մրցակիցը քթի կոտրվածք ստացավ

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած 7 մարզիկներից պայքարը շարունակում են 5-ը: Նրանցից մեկն էլ Նարեկ Մելքոնյանն է (+ 91 կգ), ով տեխնիկական նոկաուտով հաղթել է չինացի Չու Ֆուդինգին:

Հայ բռնցքամարտիկի անձնական մարզիչ Պավլիկ Ղալեչյանը մարտից հետո նշեց, որ մարտն ընթանում էր հավասար պայքարում:

«Չնայած Նարեկը այդքան էլ լավ չմեկնարկեց, բայց ընդմիջմանը մենք հուշեցինք նրան, թե ինչպես պետք է գործել ու նա կատարեց բոլոր կարգադրությունները: Երրորդ ռաունդում չինացին քթի կոտրվածք ստացավ և չկարողացավ մարտը շարունակել: Ընդհանուր առմամբ մարտից գոհ եմ, բայց Նարեկը նաև սխալներ է թույլ տվել, որոնք հետագայում պետք է շտկի»,- ասաց մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---