Հայաստանում ԵՄ նոր ծրագիր է մեկնարկում

Հայաստանում ԵՄ նոր ծրագիր է մեկնարկում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ կմեկնարկի «Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են

Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1.3 միլիոն եվրո, իսկ տևողությունն է՝ 2 տարի: Նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:

Ծրագրի շրջանակներում նաև կիրականացվի ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, և կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում հանրային ոլորտի բարեփոխումներին և ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավական զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---