Անդրե Աղասին դարձել է Acura Champions Cup վետերանների մրցաշարի հաղթողը

Անդրե Աղասին դարձել է Acura Champions Cup վետերանների մրցաշարի հաղթողը

PanARMENIAN.Net - Անդրե Աղասին դարձել է Acura Champions Cup վետերանների մրցաշարի հաղթողը ԱՄՆ Անահայմ քաղաքում:

Կիսաեզրափակչում Աղասին հաղթեց իր հայրենակից Ջոն Մաքինրոյին 6:2 հաշվով, իսկ երկու այլ ամերիկացիների՝ Մայքլ Չանգի ու Ջիմ Կուրիեի մենամարտում գրանցվեց 6:4 հաշիվը Չանգի օգտին: Եզրափակիչ մենամարտում հաղթող դարձավ Աղասին՝ 8:4 հաշվով:

PowerShare Series մրցաշարերի արդյունքում Աղասին 1400 միավորով կիսեց երկրորդ տեղը Մաքինրոյի հետ, իսկ առաջին տեղը պահպանեց Կուրիեն, որը վաստակել է 1500 միավոր:

«Իսկական հաճույք է խաղալ այն տղաների հետ, որոնց հետ մեծացել ես: Հաճելի է կրկին հանդիպել նրանց հետ վետերանների մրցաշարերում, խաղում, որն այդքան շատ բան տվեց մեզ: Անկախ նրանից, թե ինչպես կավարտենք այս մրցաշարը վետերանների խաղաշրջանում, մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք: Անհամբեր սպասում ենք մրցաշարերի նոր շրջանի մեկնարկին 2013-ին»,-ասել է Աղասին, հայտնում է Tennis World USA-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---