Հնդիկ մարզիկները չեն կարողանա մասնակցել ՄՕԿ մրցումներին ազգային դրոշի տակ

Հնդիկ մարզիկները չեն կարողանա մասնակցել ՄՕԿ մրցումներին ազգային դրոշի տակ

PanARMENIAN.Net - ՄՕԿ-ը որոշել է զրկել Հնդկաստանին իր հովանու ներքո անցնող միջոցառումներին մասնակցելու իրավունքից: Նման որոշում է կայացվել, քանի որ պետական մարմինները միջամտել են երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի ընտրություններին, ինչը հակասում է Օլիմպիական խարտիային և Հնդկաստանի ԱՕԿ կանոնադրությանը, հայտնում է AP-ն:

Անդամակցության կասեցումը նշանակում է, որ Հնդկաստանի ԱՕԿ-ն այլևս ֆինանսական աջակցություն չի ստանա ՄՕԿ-ից, իսկ հնդիկ ատլետները չեն կարողանա մասնակցել ՄՕԿ մրցումներին ազգային դրոշի տակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---