Հիլարի Քլինթոնը հերքել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը

Հիլարի Քլինթոնը հերքել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը

PanARMENIAN.Net - Հիլարի Քլինթոնը հերքել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը, երբ իր առաքելությունը կավարտի պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը` հղելով անանուն աղբյուրին:

Պարբերականը տեղեկացել է Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Մայքլ Բլումբերգի և Քլինթոնի մասնավոր հեռախոսզրույցի մասին, որը կայացել է մի քանի ամիս առաջ: Համաձայն հարցման Քլինթոնը բավականին բարձր վարկանիշ ունի և կարող էր հաղթել 2013-ին նախատեսված քաղաքապետի ընտրություններում:

2011-ի հոկտեմբերին Քլինթոնը հայտարարել էր, որ մտադիր է քաղաքական կարյերան ավարտել 2012-ին Բարաք Օբամայի ընթացիկ պաշտոնավարումն ավարտվելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---