Ռուբեն Նազարեթյան. EURO-2014-ի վիճակահանության արդյունքները գնահատում եմ նորմալ

Ռուբեն Նազարեթյան. EURO-2014-ի վիճակահանության արդյունքները գնահատում եմ նորմալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի հավաքականը EURO-2014 որակավորման փուլում մրցելու է Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի թիմերի հետ:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին ասել է, որ վիճակահանության արդյունքները գնահատում է նորմալ:

«Ուելսի հավաքականի մասին տեղեկություններ չունեմ, իսկ Բուլղարիայի և Հունաստանի հետ մենք հանդիպել ենք պաշտոնական մրցաշարերում և երկու խաղն էլ ավարտել ենք ոչ ոքի` 2:2 հաշվով: Այնպես որ, պետք է պայքարել»,- ասել է նա:

Ըստ Նազարեթյանի, հավաքականը պլանավորում է ընկերական հանդիպում անցկացնել և սպասում էին վիճակահանության արդյունքներին, որպեսզի ընտրեին մրցակիցներին նույն խաղաոճով հանդես եկող թիմ:

«Եթե դեկտեմբերին չհաջողվի խաղալ, ապա արդեն հունվարին կանցկացնենք այդ հանդիպումը և կմեկնենք Բուլղարիա»,- հավելել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---