«Ժողովուրդ». ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ-ին. Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ-ին. Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի որոշ անդամներ, մասնավորապես Գ. Ջհանգիրյանը, Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ և հորդորում համակիրներին, որպեսզի գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերեն:

«ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ին:

Անշուշտ, փորձեցինք հարցի շուրջ ստանալ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Սակայն նա, ասելով, որ զբաղված է`անջատեց հեռախոսը: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց լուրը: Իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրեց այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը»,- գրում է «Ժողովուրդը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---