Ալեքսեյ Սորոկին. ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանը կկարողանա ապահովել անվտանգության բարձր մակարդակ

Ալեքսեյ Սորոկին. ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանը կկարողանա ապահովել անվտանգության բարձր մակարդակ

PanARMENIAN.Net - «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը համոզված է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանը կկարողանա ապահովել անվտանգության բարձր մակարդակ ինչպես փողոցներում, այնպես էլ մարզադաշտերում:

«Մենք չենք կասկածում, որ կկարողանանք ապահովել անվտանգության առավելագույն մակարդակ: Մեզ չի անհանգստացնում այն, որ անվտանգության համակարգը ստիպված կլինի դիմակայելու տարատեսակ խախտումների: Սակայն հիասթափեցնում է այն, որ նման բաները կապվում են ֆուտբոլի և առհասարակ ռուսական ֆուտբոլի հետ: Մենք լուրջ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ապագայում խուսափենք նման բաներից»,- Դուբայի միջազգային կոնֆերանսին ելույթ ունեցող Սորոկինի խոսքը մեջբերում է «Սպորտ-Էքսպրեսսը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---