Ծանրորդ Ռազմիկ Ունանյանը Մ-20 տարեկանների ԵԱ նվաճել է արծաթե մեդալ

Ծանրորդ Ռազմիկ Ունանյանը Մ-20 տարեկանների ԵԱ նվաճել է արծաթե մեդալ

PanARMENIAN.Net - Իսրայելական Էյլաթ քաղաքում շարունակվում է ընթանալ մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչև 20 տարեկանների պայքարում Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Ունանյանը 77 կգ քաշային կարգում երկամարտի 335 կգ նվաճել է արծաթե մեդալ: Հաղթող է դարձել հույն Անտոնիս Մարտասիդիսը 336 կգ արդյունքով:

Հայաստանը ներկայացնող ծանրորդները երեկ ելույթ չեն ունեցել:

Մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցելու են Սեդրակ Խաչատրյանը (85կգ),Միքայել Միքայելյանը (94կգ), Համլետ Պողոսյանը (105կգ) և Գոռ Մինասյանը (+105կգ):

Մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես են գալու Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ), Կարապետ Բարսեղյանը (+105կգ) և Նաիրա Հարությունյանը (+75 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---