London Chess Classic-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Վլադիմիր Կրամնիկի հետ

London Chess Classic-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Վլադիմիր Կրամնիկի հետ

PanARMENIAN.Net - London Chess Classic-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կիսել է միավորները ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Հայ գրոսմայստերը 5 միավոր է վաստակել ու 6-րդ տեղում է, իսկ Կրամնիկը 12 միավորով 2-րդ հորիզոնականում է: Այս տուրում Մագնուս Կարլսենը հաղթել է Յուդիթ Պոլգարին (Հունգարիա) ր վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը 16 միավորով:

Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) զիջել է Մայքլ Ադամսին (Անգլիա), որը 10 միավորով 3-րդ տեղում է: Իսկ Լյուկ Մաքշեյնը (Անգլիա) հաղթել է իր հայրենակից Գավեյն Ջոնսին:

7-րդ տուրում Արոնյանը կխաղա Գավեյն Ջոնսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---