ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը շատ մտահոգված է միջադեպերով եւ մայիսի 21-ին կայացած ակցիայի ժամանակ ընդդիմադիրների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությամբ, տեղեկացնում է Day.az- ը: «Եվրամիությունը կրկնում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր դիմումը` կոչ անելով նրանց ապահովել ժողովների ազատությունը` համաձայն պետության ղեկավարի մայիսի 12-ի հրամանի եւ ակնկալում է, որ հետագա քաղաքական ակցիաները չեն ցրվի: Եվրամիությունը հույս ունի, որ ընդդիմությունը կձեռնարկի ամեն անհրաժեշտը, որպեսզի ցույցերը եւ հանրահավաքներն անցնեն խաղաղ միջավայրում: Եվրամիությունն ուշադիր հսկելու է իրավիճակը», նշված է հայտարարությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---