ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է GRECO ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) գնահատման հանձնաժողովի ներկայացուցիչներին` GRECO-ի քարտուղարության անդամ Կարլո Կյարամոնտեի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վ. Օսկանյանը բարձր գնահատելով հանձնաժողովի աշխատանքները` նշել է, որ Հայաստանն անում է հնարավոր քայլերը կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Նշենք, որ GRECO-ի պատվիրակությունն անցած 5 օրերի ընթացքում հանդիպել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարների եւ մասնագետների հետ, որոնք օրենսդրական բարեփոխումների եւ այլ կոնկրետ քայլերի միջոցով պետք է կարողանան կոռուպցիոն վտանգները կասեցնել Հայաստանում: Գնահատման հանձնաժողովն այս այցից հետո 6 ամսվա ընթացքում GRECO-ի փակ նիստում կներկայացնի Հայաստանում կատարված գնահատման արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---