Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Microsoft-ին` հարկերի վճարումից խուսափելու մեջ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Microsoft-ին` հարկերի վճարումից խուսափելու մեջ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որոնք ավելի վաղ մի շարք միջազգային ընկերությունների մեղադրում էին հարկերի վճարումից խուսափելու մեջ, այժմ մեղադրանք են առաջադրել տեխնոլոգիական հսկա Microsoft Corp-ին, գրում է The Daily Telegraph պարբերականը:

Ինչպես հաղորդել է երկրի կառավարությունը, Իռլանդիայում գրանցված Microsoft-ի Microsoft Ireland Operations Ltd. բաժանմունքը ինտերնետ-օպերացիաներից ստացել է 1.7 մլրդ ֆունտի եկամուտ` ոչ մի պենս կոռպորատիվ հարկ չվճարելով Մեծ Բրիտանիայի գանձատանը:

Ամերիկյան ընկերությունը Windows 8-ի և այլ ծրագրային ապահովման օն-լայն վաճառքից հարկեր է վճարում Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում, որտեղ դրանք ավելի ցածր են, քան Մեծ Բրիտանիայում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---