ՈւԵՖԱ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել HTC կորպորացիայի հետ` սմարթֆոնների և պլանշետների ոլորտում

ՈւԵՖԱ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել HTC կորպորացիայի հետ` սմարթֆոնների և պլանշետների ոլորտում

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել HTC կորպորացիայի հետ, որն այժմ կդառնա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի պաշտոնական գործընկերը սմարթֆոնների և պլանշետների ոլորտում:

Եռամյա համաձայնությունը նախատեսված է մինչև 2014-15 խաղաշրջանի վերջը և ներառում է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Գավաթի եզրափակիչ փուլը:

Չեմպիոնների լիգայի պաշտոնական գործընկերներն են Heineken-ը, UniCredit-ը, MasterCard-ը, Ford-ը, PlayStation-ը և «Գազպրոմը»: HTC-ն և adidas-ը մրցաշարի պաշտոնական մատակարարներն են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---