GRECO-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԵՆ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի փորձագիտական հանձնախումբը փակ լիակազմ նիստի ընթացքում ներկայացնելու է Հայաստանում ընթացիկ տարվա մայիսի 28-ից մինչեւ հունիսի 3-ը իրականացված հակակոռուպցիոն դիտարկումի արդյունքները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար, GRECO-ում հայկական պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը: Նրա խոսքերով` Հայաստանին տրվելու են հանձնարարականներ, որոնք պետք է կյանքի կոչվեն մեկուկես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Գալոյանը, անցյալ տարի Հայաստանը ներկայացրել է 180-էջանոց փաստաթուղթ, որտեղ ընդգրկվել էին կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումները, հակակոռուպցիոն ծրագրերի գնահատումը, կոնկրետ քայլեր: Իր հերթին, եվրափորձագետներ-հակակոռուպցիոներները ցանկություն են հայտնել գալ եւ անձամբ ծանոթանալ տվյալ ոլորտում տիրող իրավիճակին, նշել որոշակի քայլեր: Շուտով, Գալոյանի խոսքերով` ակնկալվում է Գերմանիայի վերաբերյալ դիտարկումների արդյունքների ներկայացումը, Վրաստանն արդեն անցել է գնահատման փուլը: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, GRECO-ի անդամներ են: Փորձագետների հանդիպումների արդյունքում, հանրապետության ոստիկանությունում, արդարադատության նախարարությունում, դատախազությունում, դատական համակարգում, քաղաքացիական ծառայության խորհրդում, պետգնումների գործակալությունում, Առեւտրաարդյունաբերական պալատում եւ խորհրդարանում նշվել են որոշակի խնդիրներ: Այսպես, Գալոյանի խոսքերով` կողմերը նշել են, որ դատական համակարգն առայժմ հեռու է բավարար գնահատականից եւ այստեղ անհրաժեշտ է իրականացնել որոշակի բարեփոխումներ, անհրաժեշտ է նաեւ օրենսդրական մակարդակում կարգավորել հարցն այն մասին, թե իրավունք ունի պաշտոնյան ստանալ նվերներ: «Եվրոպական փորձագետների համար այդ հասկացությունն օտար է»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ա.Գալոյանի համաձայն` առաջացել են եւ այնպիսի հարցեր, թե ինչպես կարող է իրավական անձը կոռուպցիոն գործունեության համար պատիժ կրել կամ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, եթե Հայաստանում չկա վկայի պաշտպանման ինստիտուտ: Լրագրողների հարցին, թե գիտեն GRECO-ի փորձագետները, ով է հայ պաշտոնյաներից զբաղվում բիզնեսով, ով ինչ խնդիրներ ունի, ում ինչ է պատկանում եւ այլն, Աշոտ Գալոյանը պատասխանել է, որ «նրանք եկել են այստեղ ոչ թե գնահատելու կոնկրետ մարդու, այլ իրավիճակն ամբողջությամբ»: Ավարտին GRECO-ում հայկական պատվիրակության ղեկիավարը իրազեկել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը ստորագրել է Կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական իրավունքի կոնվենցիան, որը շուտով պետք է նեկայացվի Հայաստանի Ազգայիմն ժողովի քննարկմանը: Նշենք, որ Հայաստանն անցել է GRECO-ի անդան-մասնակիցների թիվը 2004 թվականի հունվարին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---