Աղվան Վարդանյան. ՀՅԴ կոալիցիա մտնելը պայմանավորված կլինի զուտ բացառիկ իրավիճակով

Աղվան Վարդանյան. ՀՅԴ կոալիցիա մտնելը պայմանավորված կլինի զուտ բացառիկ իրավիճակով

PanARMENIAN.Net - Բացառվում է, որ ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրություններում սատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիշեցնում է, որ «Դաշնակցությունն» ընդդիմություն է և աշխարհում նման բան չկա, որ ընդդիմադիր կուսակցությունը պաշտպանի իշխանությանը: Այս մասին նա ասաց այսօր ՀՀԿ 14-րդ համագումարից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե հնարավոր է, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն վերադառնա կոալիցիա, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ընդդիմություն է և շարունակելու է ընդդիմություն մնալ: Ինչ զարգացումներ կլինեն, որևէ մեկը չի կարող ասել: Նման սցենարը պայմանավորված կլինի զուտ բացառիկ իրավիճակով: Բայց այս պահին ՀՅԴ-ն կոալիցի վերադառնալու որևէ ցանկություն և նպատակ չունի»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ՀՀԿ-ի խոստումը, նրա խոսքով, շատ քիչ է: «Մենք ունեինք այդ խոստումը նաև խոստումը մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ , որոնք ոչ ազատ էին, ոչ արդար»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---