Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի Ռոբերտ Շտիգլիցի հետ 2013թ. ապրիլի 6-ին17 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տոնեց իր 36-րդ հաղթանակը: Երկրորդ միջին քաշային կարգում նա հաջողությամբ պաշտպանեց WBO վարկածով չեմպիոնի գոտին Մեհդի Բուադլայի դեմ մենամարտում, որը ներկայացնում է Ֆրանսիան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը խոստովանեց, որ յուրաքանչյուր հաղթանակ դժվարությամբ է տրվում և գոտու պաշտպանությունը Բուադլայի հետ մենամարտում բացառություն չէր: «Բուադլան շատ ուժեղ հարվածներ ունի, և ողջ մենամարտի ընթացքում ես շատ ուշադիր եմ գործել, որպեսզի բաց չթողնեմ վտանգավոր հարվածները: Սակայն, ամենագլխավորը, ես շատ հաջող սկսեցի, այդպես էլ ավարտեցի»,-ասել է բռնցքամարտիկը: Նա նշել է, որ յուրաքանչյուր մենամարտ իրեն ավելի փորձառու է դարձնում և հիմա նա վստահ է գործում այս քաշային կարգում. «Ռինգում ես շատ արագ եմ գործել, աշխատելով թույլ չտալ, որ հակառակորդս հանգստանա: Ես դասեր եմ քաղել պարտություններից ու այժմ ամեն ինչ անելու եմ ռինգը հաղթանակած լքելու համար»: Իր հաջորդ մենամարտը բռնցքամարտիկը կանկցանի 2013թ. ապրիլի 6-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ: Նրանք հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, և այն ժամանակ մրցավարների որոշմամբ հաղթանակը և WBO վարկածով գոտին տրվել է Աբրահամին: Նա նշեց, որ իրենք պայմանավորվածություն ունեն ռևանշի վերաբերյալ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |