Զոհրաբյանը խորհուրդ է տալիս չփնտրել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արևի տակ և զբաղվել սեփական խնդիրներով

Զոհրաբյանը խորհուրդ է տալիս չփնտրել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արևի տակ և զբաղվել սեփական խնդիրներով

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ակտիվ քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կարգավիճակը: ԱԺ ելույթների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց յուրաքանչյուրին զբաղվել սեփական քաղաքական ուժի խնդիրներով և չփնտրել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արևի տակ: «Վստահեցնում եմ՝ յուրաքանչյուրիդ մոտ դրանք այնքան շատ են, որ մի տանջվեք՝ ԲՀԿ-ի տեղը որոնելով քաղաքական դաշտում»,– ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ տպավորություն ունի, թե էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագծում փոփոխությունը պայմանավորված էր «միայն ԲՀԿ-ի հանդեպ ունեցած անսահման հոգատարությամբ»: «Այդքան հոգատար և այդքան մտահոգ մի եղեք, մենք հրաշալի գիտենք մեր տեղն էլ, դերն էլ, և որևէ մեկը մեզ իրավասու չէ ուղղորդելու»,- ասաց ԲՀԿ պատգմավորը: Նա կոչ արեց հետ կանչել Էթիկայի հանձնաժողովում «Ազգային ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---