Տրայան Հրիստեա. Հայոց ցեղասպանության հարցում ԵՄ-ն չունի ընդհանուր կարծիք

Տրայան Հրիստեա. Հայոց ցեղասպանության հարցում ԵՄ-ն չունի ընդհանուր կարծիք

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցում ԵՄ-ն չունի ընդհանուր կարծիք: Դա խնդիր է երկու պետությունների միջև, իսկ ԵՄ-ն պետությունների խումբ է: Այսօր Երիտասարդ առաջնորդների դպրոցի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած դասախոսության ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: «ԵՄ-ն հիմնվել է, որպեսզի պատմության արյունալի էջերն այլևս չկրկնվեն: Բոլորն ունեն հավասար իրավունքներ: Այս խնդիրները շատ բարդ են՝ մարդկանց ընկալելի դարձնելու համար: Եվ այդ ժամանակներից մարդիկ դեռ հիշողություններ ունեն»,- ասաց դեսպանը: Տրայան Հրիստեան ընդգծեց, որ հիմնվելով եղած փորձի վրա պետք է օգնել բոլորին՝ խաղաղություն հիմնելու համար: «Խաղաղությունից ավելի մեծ դիվիդենտեր կարելի է շահել: Մեն չենք մոռանում պատմությունը, բայց չենք ուզում կապված մնալ անցյալին»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---