«Հրապարակ». ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նրանց թեկնածուն Արմեն Ռուստամյանն է

«Հրապարակ». ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նրանց թեկնածուն Արմեն Ռուստամյանն է

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները` Դաշնակցությունը ոչ մի դեպքում և երբեք չի պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

«Ինչո՞ւ պետք է պաշտպանենք, երբ կարող ենք մերն ունենալ»,- ասացին նրանք: Ըստ նույն աղբյուրների` դեկտեմբերի 25-ին տեղի ունենալիք Գերագույն ժողովում ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածուին, որը կլինի Արմեն Ռուստամյանը, ինչը պայմանավորված է ոչ միայն շարքերի ցանկությամբ, այլև վերջերս Սերժ Սարգսյան - ՀՅԴ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև Արմեն Ռուստամյանը: Ուր նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ն պետք է հանդես գա արմատական ընդդիմության դիրքերից և բավականին ագրեսիվ լինի:

«Եթե Գերագույն ժողովը նման որոշում կայացնի, ապա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը կունենա մրցակիցների բավականին տպավորիչ տրիադա` Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Ռուստամյան, որոնք կպայքարեն «պատվավոր» երկրորդ տեղի համար»,- ասաց ՀՅԴ մեր զրուցակիցը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---