Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ՝ ռուսամետ

Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ՝ ռուսամետ

PanARMENIAN.Net - Լուրջ քաղաքական գործիչներն ասում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կամ գնա դեպի Ռուսաստան, կամ դեպի Արևմուտք: «Ո՞վ ասաց, որ սա է ճիշտը»,- ասյօր ՀՀՇ 17-րդ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «ՀՀՇ-ի մոտեցումն այն է, որ չպետք է լինեն կողմնորոշումներ: Դրանք կարող են լինել ժամանակավոր դաշինքների տեսքով: Որևէ պետության մշտական հավատարմության երդում տալ պետք չէ»,- ասաց նա: Լևոն Տեր- Պետրոսյանը կարծում է, որ մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ՝ ռուսամետ: «Միակողմանի կողմոնորոշումը ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաև թշնամիներ: Սակայն շատ ավելի կործանարար կլինի հակաամերկամետությունը և հակառուսամետությունը»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի նախագահին նշանակում են գերտերությունները, նա նկատեց, որ դա մեկ այլ «թյուրիմացություն է, որ փորձում են փաթաթել ժողովրդի վզին»: «Ոչ Ամերիկան, ոչ էլ Ռուսաստանը երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ և ինչ-որ մեկին լիդեր դարձնել»,- եզրափակեց ՀՀ առաջին նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---