Լևոն Ջուլֆալակյան. Ամոյանն ու Պատրիկեևը Հայաստանի հավաքականի լիարժեք անդամներ են

Լևոն Ջուլֆալակյան. Ամոյանն ու Պատրիկեևը Հայաստանի հավաքականի լիարժեք անդամներ են

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ) շարունակում են թիմի լիարժեք անդամները հանդիսանալ:

Ըմբիշների համար այս տարին այդքան էլ հաջող չէր: 2011թվականի Հայաստանի լավագույն մարզիկի կոչմանն արժանացած Ամոյանը չկարողացավ Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերել, իսկ Պատրիկեևը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Օլիմպիադայում լքեց պայքարը երկրորդ մարտից`զիջելով Բաշիր Բաբաջանզադեհին (Իրան):

«Եթե Պատրիկեևը ցանկություն ունենա հանդես գալ հավաքականում, նա 2013-ին ելույթ կունենա Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ, եթե նա որոշի թողնել սպորտը, մենք կհարգենք նրա որոշումը: Ռոմանը հիմա մասնակցում է Գերմանիայի Բունդեսլիգային և հաջող է ելույթ ունենում, նա իր բոլոր մարտերում հաղթանակներ է տոնել»,- ասաց Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---