Ռիչարդ Կիրակոսյանի կանխատեսմամբ ԼՂՀ հակամարտության լուծման գործում 2013-ին կմեծանա ԵՄ ներգրավվածությունը

Ռիչարդ Կիրակոսյանի կանխատեսմամբ  ԼՂՀ հակամարտության լուծման  գործում 2013-ին կմեծանա ԵՄ  ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - 2012 թվականաի ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առումով շատ քիչ բան է փոխվել և ասելու քիչ բան կա: Փոփոխություններ եղել են Ադրբեջանի համար. այդ երկիրը դարձել է ավելի անխոհեմ, ավելի անկանխատեսելի և ինքն իրեն վնասող: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտություների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ադրբեջանի սխալ քաղաքականության շնորհիվ Հայաստանը գտնվում է ավելի ուժեղ դիրքերում: Բաքվում մարդասպանին հերոսացնելը նվեր էր Հայաստանի համար, ինչը վնասեց Ադրբեջանի վարկը և ապացուցեց , որ ԼՂՀ-ն չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:

Ըստ քաղաքագետի՝ 2013-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործըթացը պարզապես շարունակվելու է և որևէ արդյունք չի տալու Ադրբեջանի վարած քաղաքականության պատճոռով, իսկ Ադրբեջանի վատ պահվածքը որևէ կերպ չի կարող ընկալվել միջազգային հանրության կողմից:

Ռիչարդ Կիրակոսյանի կանխատեսմամբ հակամարտության լուծման մեջ կմեծանա Եվրամիության ներգրավվածությունը, որը սակայն չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---