Սև ծովում՝ Վրաստանի ափի մոտ, երկու բավականին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Սև ծովում՝ Վրաստանի ափի մոտ, երկու բավականին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր գիշերը ժամը 2:44-ին հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանի ափերի մոտ: Ինչպես հայտնում է «Թրենդը», Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ծառայության վրա հղումով, 5,5 մագնիտուդով ցնցումները գրանցվել են Վրաստանի սևծովյան ափից 40 կմ հեռավորության վրա:

11 րոպե անց երկրաշարժը կրկնվել է, այս անգամ 5,0 մագնիտուդով:

Երկրաշարժը զգացվել է Վրաստանի սևծովյան բոլոր բնակավայրերում, ահաբեկված բնակիչները գիշերել են փողոցում:

Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:

Առաջին ստորգետնյա ցնցումները Վրաստանի ափերից 31 կմ հեռավորության վրա տեղի ունեցան կիրակի օրը՝ 5,9 մագնիտուդով: Վնասվեց մոտ 100 տուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---