Ստյոպա Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանին երկու օ՞ր էր պետք հասկանալու համար, որ 68 տարեկան է

Ստյոպա Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանին երկու օ՞ր էր պետք հասկանալու համար, որ 68 տարեկան է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու թիվ մեկ պատճառը նրա տարիքն է:

«Ասել, որ որոշումս կհրապարակեմ երկու օրից և երկու օր անց ասել, որ ես 68 տարեկան եմ և չեմ առաջադրվում, նշանակում է`ես 2 օրում իմացա, որ 68 եմ: Լևոն Տեր -Պետրոսյանի համար սա լուրջ փաստարկ չէ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու համար երկու պատճառ է եղել: Առաջինը, տապալվեց ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն դարձնելու ՀԱԿ-ի ռազմավարությունը և երկրորդ՝ զգալիորեն թուլացել են ՀԱԿ-ի դիրքերը և ներսից, և դրսից: Նման վիճակում որևէ լուրջ քաղաքական գործիչ չէր առաջադրվի. «Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ կցանկանար հիշվել ոչ թե որպես չնչին տոկոսներ հավաքած քաղաքական գործիչ, այլ որպես մեծ աղմուկով քաղաքական դաշտ վերադարձած: Անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս ձայները ավելի մեծ հավանականությամբ կարող են գնալ ընդդիմադիր թեկնածուին, քան թե ինշխանության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---