Արսեն Համբարձումյան. Սկսված համախմբման գործընթացում ՀՅԴ-ն անկեղծություն չտեսավ

Արսեն Համբարձումյան. Սկսված համախմբման գործընթացում ՀՅԴ-ն անկեղծություն չտեսավ

PanARMENIAN.Net - Սկսված համախմբման գործընթացում ՀՅԴ-ն անկեղծություն չտեսավ: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսպես է մեկնաբանում այն, որ ընդդիմադիր ուժերին այդպես էլ չհաջողվեց համախմբվել:

«Հրապարակված քաղաքական օրակարգը ընդունելու դիմաց քողարկված կամ բացահայտ ակնկալիքները այս կամ այն թեկնածուին աջակցելու համար մեզ համար ընդունելի չէին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արսեն Համբարձումյանը: Նա նաև հիշեցրեց, որ դեռ սկզբից ՀՅԴ-ն հայտարարել էր, որ իրենց համար ամենակարևորն ու առաջնայինը անձի խնդիրը չէ:

Թեև համախմբում չեղավ, բայց գործընթացը ՀՅԴ-ն կարևորում է: Կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ հետագայում հնարավոր համագործակցության առումով որոշակի դաշտ է ստեղծվել:

«Ռինգ դուրս գալուց պետք է մտածել ոչ թե մի քանի ռաունդ դիմանալու, այլ հաղթելու մասին: Եթե դուրս ես գալիս ռինգ, պետք է դուրս գաս հաղթելու համար»,- եզրափակեց Արսեն Համբարձումյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---