Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԵՆՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԿԱԶԱՆՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կայանալու է օգոստոսի 26-ին` Կազանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մոսկովյան բուհերում սովորող հայ ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Ընդսմին նա ավելացրել է, որ վերջնական արդյունքի առումով հանդիպումից մեծ լավատեսություն չի սպասում: «Մեր դիրքորոշումները տարբերվում են էականորեն: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի նախկին կարգավիճակին վերադարձը հնարավոր չէ»,- նշել է Ռ.Քոչարյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Ռ.Քոչարյանը հաստատել է հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների Հայաստանի դիրքորոշումը: Ընդսմին նա անընդունելի է անվանել Լեռնային Ղարաբաղից եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին Թուրքիայի կողմից առաջադրված պայմանները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---