Սիրիայի իշխանություններ. Այսօր երկրի հյուսիսում գյուղի վրա հարձակվել են ահաբեկիչները

Սիրիայի իշխանություններ. Այսօր երկրի հյուսիսում գյուղի վրա հարձակվել են ահաբեկիչները

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի հյուսիսում այսօր գյուղի վրա հարձակում են գործել ահաբեկիչները: Ավելի վաղ իրավապաշտպանները հաղորդել էին, որ գյուղի ուղղությամբ կրակ էին բացել կառավարական ուժերը:

Իրենց հերթին իշխանությունները հաղորդել են, որ սիրիական բանակի ստորաբաժանումները խանգարել են հաբեկիչների գործողություններին` վիրավորելով և սպանելով նրանցից մի քանիսին:

Ինչպես հաղորդվում է, երկրի հյուսիսում ռմբակոծության արդյունքում զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ահաբեկիչների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 40 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---