«Սոչի-2014» մշակութային օլիմպիադան հայտարարել է Ստեղծագործական կոլեկտիվների բաց մրցույթի մեկնարկի մասին

«Սոչի-2014» մշակութային օլիմպիադան հայտարարել է Ստեղծագործական կոլեկտիվների բաց մրցույթի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «Սոչի-2014» մշակութային օլիմպիադան հայտարարել է Ստեղծագործական կոլեկտիվների բաց մրցույցի մասին: Մրցույթը եզակի է նրանով, որ կարող են մասնակցել տաղանդավոր կատարողներ ողջ աշխարհից, որոնք հանդես են գալիս ամենատարբեր ժանրերում՝ էստրադային երգից մինչև մոդեռն ոճի պարեր և ակրոբատիկա: Հաղթողներն ու եզրափակչի մասնակիցները կդառնան «Սոչի-2014» մշակութային օլիմպիադայի մասնակիցնները:

Մրցութային ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ սկզբից բաց ինտերնետ-քվեարկության միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, իսկ հետո փորձագետների խորհուրդը կանվանի երեք հաղթողներին

Հայտերի ընդունումը և ժողովրդական քվեարկությունը կտևեն մինչև 2013թ. օգոստոսի 28-ը, իսկ եզրափակչի մասնակիցները կհայտարարվեն 2013թ. սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---