ԼԻՏՎԱՆ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԵՄ-Ի, ԵՎ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում, կարեւորելով երկու երկրների շփումների ակտիվացումը ` Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ այս այցը կնպաստի Հայաստանի եւ Լիտվայի ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի համար ցանկալի է համարել Լիտվայի հետ համագործակցության ակտիվացումը` անցումային շրջանի առավել արդյունավետ հաղթահարման առումով: ԵՄ «հարեւանության» ծրագրի մեջ Հարավային Կովկասի ընդգրկման համատեքստում նա նշել է, որ Հայաստանում արդեն իսկ աշխատանք է տարվում եվրաինտեգրման ուղղությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ հունիսի 16-ին Հայաստանը «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում ներկայացրել Գործողությունների ծրագրի առաջարկությունների նախնական փաթեթը: Նրա խոսքերով` եվրաինտեգրման բնագավառում Լիտվայի կուտակած փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Իր հերթին, Ալգիդրաս Բրազաուսկասը նույնպես հանդես է եկել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցությունը զարգացնելու օգտին` հավաստելով եվրաինտեգրման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանի ու Լիտվայի ներկայացուցիչների սերտ համագործակցությունը ինչպես եվրոպական կառույցներում, այնպես էլ միջազգային եւ այլ կազմակերպությունների շրջանակներում: Ա.Մարգարյանի խոսքերով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Եվրամիության հովանու ներքո Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում ակտիվ ընդգրկմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա ինչպես տարածաշրջանի տնտեսական զարգացման, այնպես էլ հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա: Այդ առումով նա կարեւորել է Լիտվայի դերը 3+3 ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության գործում: Հայաստանն ակնկալում է Լիտվայի աջակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում, մանավանդ, որ բոլորովին վերջերս Հայաստանը պաշտոնապես ՆԱՏՕ-ին է ներկայացրել Անհատական գործընկերության եւ գործողությունների ծրագիրը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---