Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Վարդան Մինասյանի օգնական

Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Վարդան Մինասյանի օգնական

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը կաշխատի «Փյունիկ» ակումբի մարզչական շտաբում: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Հովսեփյանը կօգնի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

Մինասյանի օգնականներն են նաև Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը և Աշոտ Ավետիսյանը:

Հովսեփյանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում և ֆուտբոլից հեռանալու որոշում կայացրել էր 2012 թվականի սեպտեմբերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---