Նախագահի թեկնածու. Կոչ եմ անում հանել բոլոր թեկնածությունները և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ

Նախագահի թեկնածու. Կոչ եմ անում հանել բոլոր թեկնածությունները և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածուներին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կոչ է անում հանել իրենց թեկնածությունը, և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ եթե թեկնածուները Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ապա նա չի ստանա նույնիսկ ձայների 50 տոկոսը: «Եթե, իհարկե, չկեղծվեն ընտրությունները»,- նկատեց Արամ Հարությունյանը:

Այս ընտրություններում, ըստ Արամ Հարությունյանի, կեղծ թեկնածուներ չկան: «Կային նախորդ ընտրություններում և որոնք հիմա բնակվում են ՀՀԿ-ի նկուղներում»,- ասաց նա և նշեց Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի և այլոց անունները:

Արամ Հարությունյանը կարծում է, որ ընտրություններում երկրորդ փուլ կլինի: Նա պատրաստ է կանգնել այն թեկնածուի կողքին, ով երկրորդ փուլում կհայտնվի Սերժ Սարգսյանի դեմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---