«Իզվեստիա». ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել Վարդան Մինասյանի աշխատանքին Կրասնոդարի «Կուբանում»

«Իզվեստիա». ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել Վարդան Մինասյանի աշխատանքին Կրասնոդարի «Կուբանում»

PanARMENIAN.Net - Ըստ «Իզվեստիա» թերթի, Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը որպես թիմի նոր գլխավոր մարզիչ դիտարկում էր 38-ամյա մասնագետ Վարդան Մինասյանի թեկնածությունը, որը գլխավորում է Հայաստանի հավաքականը:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս Ռուբեն Հայրապետյանի դեմ եղավ մարզչի աշխատանքի համատեղությանը հավաքականում և ակումբում: Ըստ Հայրապետյանի, որպեսզի Հայաստանի հավաքականը բարձր արդյունքների հասնի ու շարունակի առաջընթացը, նրա հետ աշխատանքին շատ ժամանակ է պետք հատկացնել, իսկ զբաղվածությունն մեկ այլ ակումբում միայն կխանգարի մասնագետին:

Հարկ է նշել, որ Յուրի Կրասնոժանի պաշտոնաթողությունից հետո, Մինասյանի թեկնածությունը «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի համար գլխավոր ու առավել ցանկալի տարբերակն էր ակումբի ղեկավարության համար: Սակայն, Մինասյանը ստիպված եղավ ենթարկվել ՀՖՖ ղեկավարի պահանջին, քանի որ մտադիր չէ ավարտել իր աշխատանքը Հայաստանի հավաքականում:

Արդյունքում ակումբի ներկայացուցիչները բանակցություններ սկսեցին Լեոնիդ Կուչուկի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---