24 երկարաժամկետ դիտորդներ Հայաստան կժամանեն շաբաթվա ավարտին

24 երկարաժամկետ դիտորդներ Հայաստան կժամանեն շաբաթվա ավարտին

PanARMENIAN.Net - Շաբաթվա ավարտին Երևան կժամանեն ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ երկարաժամկետ դիտորդները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին: Նա տեղեկացրեց նաև, որ ընտրություններին մոտ Հայաստան կժամանեն նաև 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր երկու հոգանոց բազմազգ թիմերով կգործուղվեն հանրապետության մարզեր: Կարճաժամկետ դիտորդները կդիտարկեն միայն ընտրության օրվա գործընթացները, իսկ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում կմնան և կդիտարկեն նաև հետընտրական զարգացումները: Եթե լինի երկրորդ փուլ՝ նրանք կշարունակեն աշխատանքը:

Հայդի Թալիավինին hիշեցրեց, որ իրենք Երևան են ժամանել Հայաստանի իշխանությունների հրավերով. «Մենք հրավերը ստացել ենք երկրի վարչապետից: Շատ արդյունավետ է, որ այդ հրավերը եղավ ժամանակին, քանի որ մենք հնարավորություն ունենք ուսումնասիրելու նաև ընտրություններին նախորդող գործընթացները: Մեր գործողությունները լինելու են ԵԱՀԿ և Հայաստանի իշխանությունների թույլտվության սահմաններում: Մենք դիտարկելու ենք և առաջարկներ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել, որ մեզ հետաքրքիր է ընտրական գործընթացը, ոչ թե ընտրությունների արդյունքը: Հայաստանում մենք կիրառելու ենք այն նույն չափանիշները, ինչ ԵԱՀԿ մյուս երկրներում», - ասաց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ վերլուծությունների և դիտարկումների արդյունքում կհրապարակվեն երկու միջանկյալ զեկույցներ: Ընտրությունների հաջորդ օրը կլինի նախնական զեկույցը, իսկ վերջնականը կհրապարակվի ընտրություններից 8 շաբաթ անց: Հայդի Թալիավինին հիշեցրեց նաև, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը միմյանցից անկախ կառույցներ են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---