Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստն է IFFHS վարկածով

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստն է IFFHS վարկածով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 12-ին ներկայացրել է ամենամեծ ժողովրդականությունը վայելող աշխարհի ֆուտբոլիստների վարկանիշը:

Եվրոպայում ամենամեծ ժողովրդականությունն է վայելում Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ստացել է 35 063 միավոր:

Նրան են հաջորդում Էդին Ջեկոն (Բոսնիա և Հերցոգովինա), Միրոսլավ Կլոզեն (Գերմանիա), Բրանիսլավ Իվանովիչը (Սերբիա), Եվգենի Կոնոպլյանկան (Ուկրաինա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Ֆրանչեսկո Տոտտին (Իտալիա) և Լորիկ Ցանան (Ալբանիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---