Մագնուս Կառլսեն. Արոնյանը հաղթում էր ինձ, բայց վերջում հաջողությունը շրջվեց իմ կողմը

Մագնուս Կառլսեն. Արոնյանը հաղթում էր ինձ, բայց վերջում հաջողությունը շրջվեց իմ կողմը

PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեում Մագնուս Կառլսենի հետ երկրորդ տուրում ոչ ոքիից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ասել է, որ հիասթափված է արդյունքից, քանի որ նրա հաղթանակը շատ մոտ էր:

«Ես լավ էի խաղում մինչև որոշակի պահ: Ես ենթադրում էի, որ 41.g5 քայլից հետո պետք է հաղթանակ տանեմ, բայց 41.с6 քայլով սև խաղաքարերն անսպասելի փրկվեցին... Հնարավոր է, 37.g4-ի փոխարեն ես պետք է խաղայի 37.Rxf5, բայց զինվորով քայլը սարսափելի հարված էր»,- ասել է Արոնյանը:

Իր հերթին Կառլսենը խոստովանել է, որ Արոնյանը հաղթում էր նրան, բայց «վերջում հաջողությունը թեքվել է իմ կողմը»: Երկու տուրերից հետո Արոնյանն ունի մեկ միավոր և կիսում է 3-12-րդ տեղերը: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---