Շախմատիստուհիներ Լուսինե Կարապետյանն ու Մարինե Գասպարյանը Հայաստանի առաջնությունում կիսում են 1-2 հորիզոնականները

Շախմատիստուհիներ Լուսինե Կարապետյանն ու Մարինե Գասպարյանը Հայաստանի առաջնությունում կիսում են 1-2 հորիզոնականները

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում արդեն 3 տուր է անցկցվել: Երկու շախմատիստուհիներ` Լուսինե Կարապետյանն ու Մարինե Գասպարյանը ունեն 2.5-ական միավոր: Նրանք կիսում են 1-2 հորիզոնականները:

Կարապետյանն ուժեղ է գտնվել Նաիրա Մովսիսյանից, իսկ Գասպարյանը` Դիանա Մնացականյանից:

Իսկ Աննա Հայրապետյանը և Մարիաննա Գասպարյանը հավաքել են 2 միավոր: Հայրապետյանը միավորներ է կիսել Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Գասպարյանը ուժեղ է գտնվել Սիրանուշ Անդրիասյանից:

Հայաստանի չեմպիոնուհին հնարավորություն կունենա մասնակցելու 2014թ առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա այս տարի: Իսկ գումարային մրցանակներ կստանան այն շախմատիստուհիները, ովքեր կզբաղեցնեն 1-4 հորիզոնականները:

Առաջանությունն անցկացվում շրջանաձև համակարգով, որի ընթացքում կխաղարկվեն 9 տուրեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---