ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՕԳՈՒՏ ԿԲԵՐԻ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ` ԹՈՒՐՔԻԱՅԻՆ13 հուլիսի 2005 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին, այլեւ Թուրքիային: Այս մասին, այսօր կայացած «Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքները» ուսումնասիրությունների շնորհանդեսի ժամանակ, հայտարարել է Քաղաքական եւ տնտեսական խորհրդատվությունների հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) երեւանյան գրասենյակի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ուսումնասիրության համաձայն` սահմանի բացումը Հայաստանի համար առաջին հերթին թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը եւ ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը, ավելացնել արտահանումը, ՀՆԱ մակարդակը եւ բնակչության զբաղվածությունը: Ընդսմին, ճանապարհների բացումը թույլ կտա օգտագործել Թուրքիայի տարանցիկ ուղիները եւ ելք ունենալ Միջերկրական ծով, ինչպես նաեւ կտա ԵՄ-ին ինտեգրվելու ավելի իրական հնարավորություններ: Ընդսմին, հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր օգուտ կբերի նաեւ Թուրքիային, մասնավորապես, հայկական տարանցիկ ուղիների օգտագործման հնարավորությունը, Ղարս-Գյումրի երկաթուղու վերականգնումը: Նաեւ հնարավոր է Հայաստանի հետ առեւտրային ծավալի աճ, Թուրքիայի արեւելյան տարածաշրջանների զարգացում, ինչպես նաեւ բարենպաստ դիրքորոշում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների հարցում: Ինչպես նշել է Ջրբաշյանը, ուսումնասիրություններն անց են կացվել հաշվի առնելով հնարավոր տնտեսական զարգացումը մեկ տարում (կարճաժամկետ)եւ հինգ տարում (միջին ժամկետի) : Կարճաժամկետ տարբերակում հնարավոր է առեւտրի ծավալի որոշակի աճ, տրանսպորտային ծախսերի նվազում, արտահանման որոշակի մասը կբավարարվի ներքին սպառման հաշվին, որի արդյունքում արտահանման ծավալը կգերազանցի ՀՆԱ-ի աճը: Միջին ժամկետի հաշվարկում հնարավոր է Թուրքիայի տարանցիկ ուղիների ինտենսիվ օգտագործում, ապրանքաշրջանառության զգալի աճ, թուրքական արտադրության ապրանքների գների իջեցում , Թուրքիա, ԵՄ, Ամերիկա եւ Մերձավոր Արեւելք արտահանման ծավալի ավելացում, ինչպես նաեւ տրանսպորտային ծախսերը կշարունակեն նվազել: Ինչպես նշված է ուսումնասիրության մեջ, սահմանի բացման երկարաժամկետ (հինգ տարուց բարձր) հետեւանքները թույլ են տալիս խոսել հայկական եւ թուրքական շուկաների փոխկապակցվածության, մրցակցության խորացման, դեպի Թուրքիա, ԵՄ, Ամերիկա եւ Մերձավոր Արեւելք ուղղված ապրանքաշրջանառության ծավալի մեծացման, ինչպես նաեւ ի օգուտ ծանր ադյունաբերության ապրանքների` արտահանման կառուցվածքում փոփոխությունների մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |