ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

PanARMENIAN.Net - Քաղաքական եւ տնտեսական խորհրդատվությունների հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC)ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել Հայաստանի բնակչության զբաղվածության մակարդակը, այլեւ ՀՆԱ ծավալը: Այս մասին «Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքները» ուսումնասիրությունների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է AEPLAC երեւանյան գրասենյակի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ուսումնասիրությունները կատարվել են երկու մոդելով` կարճաժամկետ (մեկ տարով) եւ միջին ժամեկտի (հինգ տարով): Այսպես, կարճաժամկետ մոդելի համաձայն` հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա մեծացնել ՀՆԱ իրական աճը, որը կկազմի 10,65 մլն դրամ, այն դեպքում, երբ համաձայն միջին ժամկետի մոդելի` այդ թիվը կհասնի 43,00 մլն դրամի: Ընդսմին, աշխատանքային տեղերի թիվը կավելանա համապատասխանաբար, շուրջ1,5 հազարով եւ 4,8 հազարով: Ներմուծման իրական աճը կմեծանա մինչեւ 4,71% կարճաժամկետ եւ մինչեւ 12,95% միջին ժամկետի մոդելների ժամանակ, արտահանումը` համապատասխանաբար, 5, 23% եւ 17,73%: Ուսումնասիրությունում նաեւ նշվում է սահմանի բացման այլ դրական հետեւանքներ` մասնավորապես, ներքին մասնավոր սպառման ոլորտում, Հայաստանի բյուջեում բնակչության մեկ շնչին ընկնող մաքուր եկամուտի ավելացում, սպառողական գների ինդեկսացիա, բնակչության մեկ շնչին ընկնող կառավարելի եկամուտի աճ: Ընդսմին, Թուրքիայի որոշ շրջաններ այսօր ծայրահեղ թույլ են զարգացած, եւ բնակչության մեկ շնչի ՀՆԱ-ն զիջում է երկրում միջին ցուցանիշը եւ 15 անգամ փոքր է, քան ԵՄ-ում միջին ցուցանիշն է: Եվ նույնիսկ Հայաստանը բանկչության մեկ շնչի ՀՆԱ- ով երեք անգամ գերազանցում է Թուրքիայի մերձակա շրջաններում ստեղծված մակարդակին: Ինչպես նշված է հետազոտությունում, 1995-ից մինչեւ 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծումը կազմել է 40-ական մլն դրամ, սակայն, 1998 թվականին այն կազմել է շուրջ 60 մլն դրամ, այն դեպքում, երբ արտահանումը չի կազմում նույնիսկ 10 մլն դրամ: Ջրբաշյանի խոսքերով` այդ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում Թուրքիայից ներկրվող ապրանքների սահմանափակում չկա, այն դեպքում, երբ թուրքական կողմի քաղաքականությունն է` սահմանափակել հայկական արտադրանքի ապրանքների ներկրումն իր երկիր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---