Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի դեմ է, ոչ էլ նրա տեղի համար է

Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի դեմ է, ոչ էլ նրա տեղի համար է

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի դեմ է, ոչ էլ Բագրատյանի տեղի համար է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում «Ազատություն» կուսակցության առաջնորդի հնարավորություններն, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր հատված ներկայացնող թեկնածու է, չի կարող ընդդիմադիր թեկնածուին դնել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի դեմ: «Առավելագույն օգուտը, որ նա կարող է շահել, ՀԱԿ-ի կազմաքանդվելուն զուգընթաց որոշ ընտրազանգված հավաքելն է: Հրանտ Բագրատյանը միայն կարող է հավակնել ազատական գաղափարներ դավանող ինչ-որ ընտրազանգվածի ձայներին»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---