Ձմեռային Օլիմպիադա-2014-ի հյուրերը բնակվելու հետ կապված խնդիրներ չեն ունենա

Ձմեռային Օլիմպիադա-2014-ի հյուրերը բնակվելու հետ կապված խնդիրներ չեն ունենա

PanARMENIAN.Net - «Սոչի 2014-ի» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն վստահություն է հայտնել, որ ձմեռային Օլիմպիադայի հյուրերը բնակարանային խնդիրներ չեն ունենա:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չերնիշենկոն ընդգծել է, որ բացի հյուրանոցներից, որոնք ներառվել են Օլիմպիադայի պաշտոնական հյուրանոցային ծրագրում, կան նաև հանգստյան տներ, ուստի Սոչին կկարողանան հյուրընկալել մեծ քանակությամբ մարդկանց:

«Սոչիում կա 41 հազար հյուրանոցային համար, որոնք ներառվել են Օլիմպիադայի պաշտոնական հյուրանոցային ծրագրում: Այցելուները կստանան անհրաժեշտ ծառայությունների ամբողջ փաթեթը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---