Հունվարի 31-ին Նիոնում կկայան Մ-21 տարեկանների ԵԱ 2013-2015 թթ. ընտրական փուլի վիճակահանությունը

Հունվարի 31-ին Նիոնում  կկայան Մ-21 տարեկանների ԵԱ 2013-2015 թթ. ընտրական փուլի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի կունենա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2013-2015 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիոնում կներկայացնի ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները կբաժանվեն 10 խմբերի: Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկված է 3-րդ զամբյուղում:

Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն մինչև փետրվարի 7-ը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ մրցաշարն ընդունելու թեկնածու-քաղաքներն են Պրագան, Օլոմոուցը և Ուհերսկե Հրադիցեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---