ՂԱԿ.ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ԵԱՀԿ ՄԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղը ընդմիշտ կորցնելու սպառնալիքը իրողություն է դառնում: Միջազգային կազմակերպությունները, օգտվելով բարդ նախընտրական իրավիճակից, ուժեղացնում են ճնշումը Ադրբեջանի հասարակության եւ իշխանությունների վրա` ստիպելու համար նրանց գնալ լուրջ զիջումների, ասվում է ՂԱԿ-ի հայտարարության մեջ: Այդ մասին ասվում է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կոչի մեջ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը բացահայտ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է միանալ Հայաստանին: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի «գրավյալ տարածքների» ռազմական ազատագրում սկսելու դեպքում, երկիրը կարող է հեռացվել Եվրոպայի Խորհրդից, ասվում է կոչում: ՂԱԿ-ի կոչի մեջ ասված է, որ անհապաղ հարկավոր է վերջ տալ միջազգային կազմակերպությունների, Մինսկի խմբի գործունեությանը, որոնք հակասում են Ադրբեջանի ազգային շահերին: Պետք է վերջ տալ ճնշմանը ադրբեջանական կառավարության վրա: Միջազգային կազմակերպությունները պետք է ճանաչեն Հայաստանին «որպես ագրեսոր, սկսեն նրա դեմ պատժամիջոցներ կիրառել եւ հասնեն օկուպացիոն ուժերի դուրս բերմանը Ադրբեջանի տարածքից»: ՂԱԿ-ը հայտարարում է, որ բանակցությունները Ղարաբաղում ինչ-որ հանրաքվե անցկացնելու մասին պետք է անհապաղ դադարեցվեն: Միակողմանի կարգով ոչ ոք չի կարող Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ տալ: Հայաստանից «արտաքսված» 200 հազար ադրբեջանցիների վերադարձից եւ նրանց ինչ-որ կարգավիճակ շնորհելուց հետո միայյն նման բան կարելի կլինի կիրառել Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ: ՂԱԿ-ը նաեւ անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում եւ նրա մերձակա տարածքներում խաղաղապահ ուժերի տեղադրումը: Հայաստանի կողմից ագրեսիվ գործողություններ թույլ չտալու համար խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանում, ասվում է դիմումում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---