Golden Boy Promotions-ը կկազմակերպի Վանես Մարտիրոսյան-Էրիսլանդի Լարա մենամարտը

Golden Boy Promotions-ը կկազմակերպի Վանես Մարտիրոսյան-Էրիսլանդի Լարա մենամարտը

PanARMENIAN.Net - Golden Boy Promotions ընկերությունը հաղթել է պրոմոուտերական աճուրդում և իրավունք ստացել կազմակերպելու Էրիսլանդի Լարայի և Վանես Մարտիրոսյանի ռևանշ-մենամարտը, հաղորդում է Fightnews-ը:

Բռնցքամարտիկների մենամարտը պետք է կայանա պրոմոուտերական աճուրդից հետո 90 օրվա ընթացքում: Այդ մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա պայաքրելու WBC վարկածով կրտսեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլեմ Ալվարեսի հետ:

Լարա-Մարտիրոսյան առաջին մենամարտը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել ոչ ոքի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---