Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է խաղաշրջանի ավարտին գլխավորել «Բավարիան»

Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է խաղաշրջանի ավարտին գլխավորել «Բավարիան»

PanARMENIAN.Net - Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է խաղաշրջանի ավարտին գլխավորել «Բավարիան»: Իր աշխատանքային պարտականությունների կատարմանը մասնագետը ձեռնամուխ կլինի հուլիսին, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2016-ի ամառ:

Գվարդիոլան լքել է «Բարսելոնան» անցած խաղաշրջանի ավարտին: Մյունխենում Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին, ով ավելի վաղ հայտարարել է իր մարզական գործունեությունն ավարտելու մասին:

«Մենք շատ ուրախ ենք, որ հաղթել ենք Պեպ Գվարդիոլայի համար մրցակցությունում, ում իրենց մոտ ցանկանում էին տեսնել շատ առաջատար ակումբներ: Գվարդիոլան մոլորակի ամենահաջողակ մարզիչներից է, և մենք չենք կասկածում, որ նա շատ օգուտ կբերի ոչ միայն «Բավարիային», այլ նաև ողջ գերմանական ֆուտբոլին: Մենք անհամբերությամբ սպասում ենք 2013-ի հուլիսին, երբ կսկսվի մեր համագործակցությունը»,- ասել է «Բավարիայի» նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Չորս տարվա ընթացքում Պեպը հասել է անասելի հաջողությունների: Նա երեք անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում, 2009-ին և 2011-ին տոնել հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, երկու անգամ հաղթանակ տարել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---