OԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Օգոստոսի վերջին Կազանում` ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում

կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանխագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով` այդ հանդիպումը տեղի է ունենալու վեհաժողովից առաջ, սակայն ստույգ ժամկետներն առայժմ չեն հստակեցվել: Միեւնույն ժամանակ, Մերզլյակովը նշել է, որ օգոստոսի 23-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան

Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում` դա տքնաջան եւ առաջադիմական աշխատանքի արդյունք է»,- նշել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել. «Մենք պատրաստ չենք խոսել այն մասին, որ հատկապես ինչ ենք ակնկալում առաջիկա հանդիպումից, սակայն առաջընթացի հույս ունենք»: Իր հերթին, ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նշել է, որ «համանախագահները նպաստում են , այլ ոչ թե որոշում են, թե ինչ անել»: Առաջիկա հանդիպման մասին արտահայտվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով` «երկու նախագահներն էլ ուժեղ անձնավորություններ են, եւ առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---