Այսօր Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը կխաղա Պետեր Լեկոյի հետ

Այսօր Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը կխաղա Պետեր Լեկոյի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Վեյկ ան Զեեում կայացել են Tata Steel փառատոնի 6-րդ տուրի պարտաիները: Գլխավոր մրցաշարում Լևոն Արոնյանը կհանդիպի Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:

Արոնյանը 5 հնարավորից ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Լեկոն 3 միավորով 7-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), որոնք հավաքել են 3.5-ական միավոր:

Փառատոնը կավարտվի հունվարի 27-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---