Հրաչյա Ռոստոմյանը այցելել է հավաքներ անցկացնող ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականներին

Հրաչյա Ռոստոմյանը այցելել է հավաքներ անցկացնող ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականներին

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը այցելել է ուսումնամարզական հավաքներում գտնվող ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականներին:

Այցելությունը սկսվել է Աբովյան քաղաքից, որտեղ իր ուսումնամարզական հավաքն է անցկացնում ծանրամարտի տղամարդկանց հավաքականը: Որպես հուզող խնդիր նախարարին ներկայացվել է անհրաժեշտ մարզագույքի բացակայության հարցը: Հավաքականի մարզչական և մարզական կազմի հետ նախարարը քննարկել է բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր ևս, որոնք գտել են իրենց լուծումները:

Հաջորդ այցելության վայրը Ծաղկաձորի սպորտային բազան էր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ծանրամարտի կանանց հավաքականը և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպելով երկու մարզաձևերի հավաքականների հետ, Ռոստոմյանը ներկաների հետ քննարկել է բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել նման հավաքները:

«Մեկնարկել են Ռիո դե Ժանեյրոյում 2016թ.կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական քառամյա ծրագրերը: Կարևոր են ճիշտ կազմակերպել այդ աշխատանքները: Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ այս տարվա ուսումնամարզական հավաքների հաջող մեկնարկները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---