Յոզեֆ Բլատեր. ԱՊՀ լիգայի ստեղծումն անհնար է

Յոզեֆ Բլատեր. ԱՊՀ լիգայի ստեղծումն անհնար է

PanARMENIAN.Net - ԱՊՀ առաջնության ստեղծումը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, ուստի Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը պետք է պահպանի Ռուսաստանի առաջնությունը և մոռանա միավորված առաջնության մասին, Սանկտ Պետերբուրգում մամլո ասուլիսում հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ՖԻՖԱ-ն բուրգի կառուցվածք ունեցող կազմակերպություն է, որում կարևոր դեր են խաղում ակումբները: Մեն երբեք չեն վերանայի ազգային լիգաների սահմանները: ԱՊՀ լիգայի ստեղծումն անհնար է, դա հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին»,- ասել է նա:

Բլատերը նշել է, որ ազգային ֆեդերացիաներից դուրս ակումբային մրցաշարար կազմակերպելու հնարավորություն ունեն միայն կոնֆեդերացիաները՝ ՖԻՖԱ-ի անդամները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---