Եվրամիության ավիատորները հունվարի 22-ին կանցկացնեն համաեվրոպական բողոքի ակցիա

Եվրամիության ավիատորները հունվարի 22-ին կանցկացնեն համաեվրոպական բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Եվրոպական ավիաընկերությունների անձնակազմերի օդաչուներին և անդամներին միավորող արհմիությունները հայտարարել են հունվարի 22-ին համաեվրոպական բողոքի ակցիա անցկացնելու մասին` ուղղված գիշերային թռիչքների տևողությունն ավելացնելու դեմ, հաղորդում է Euractiv կայքը:

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունն (AESA) ավելի վաղ որոշում է կայացրել, համաձայն որի գիշերային թռիչքների թույլատրելի տևողությունը 10-ից դարձել է 11 ժամ:

Ավելի վաղ AESA որոշումը քննադատության է ենթարկվել Օդաչուների անձնակազմի եվրոպական ասոցիացիայի (ECA) կողմից, որի կարծիքով նման որոշումները պետք է հիմնվեն գիտական հետազոտությունների վրա օդաչուների հոգնածությունը կանխելու համար, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների և անձնակազմի անվտանգությունը:

Ինչպես պնդում են ECA-ում, եվրոպական ավիաընկերությունների մինչև 90 տոկոսը խոստովանել են ինքնաթիռը վարելու ժամանակ սխալներ կատարելու մեջ հոգնածության արդյունքում և թռիչքի ժամանակ նույնիսկ քնել ղեկանիվի մոտ, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---